Բաժին. Տնտեսական

Արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ ձեռք են բերվել հողմային կայանների կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ հողմային կայանների կառուցման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին  պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ հողմակայանների ոլորտում բավականին մեծ աշխատաքներ արդեն իսկ կատարվել էին և շարունակվում են կատարվել, մասնավորապես` քամու ուժի չափման, տեղանքների ուսումնասիրություններ:

Նախարարը հայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից երկու խոշոր ընկերություններ և մեկական ընկերություններ Չեխիայից ու Իսպանիայից  Հայաստանի Հանրապետությունում շուրջ 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցման պատրաստակամություն են հայտնել:

«Սրանք շատ կարևոր էլեկտրաէներգիայի աղբյուրներ են, որոնց համար պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս ուղղությունները նույնպես զարգանան»,- ասաց նախարարը:

Share