Տնտեսական | 15:34 31/08/18

Գյուղնախարարությունը փորձնական ծրագրով նախատեսում է անմշակ հողերի կրճատում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձնական ծրագրով նախատեսում է անմշակ հողերի կրճատում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:

«Անմշակ հողերի կրճատումը մեր առաջնահերթություններից մեկն է: Մենք վարչապետին առաջարկել ենք նոր փորձնական ծրագիր և ստացել աջակցություն: Դա հնարավորություն կտա կրճատել չօգտագործվող հողերի մակերեսն ու աջակցել առավել խոցելի համայնքներին»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց՝ հանրապետության վարելահողերի մեկ երրորդն օգտագործվում է ոչ ըստ նշանակության: Արոտների դեպքում այդ թիվը երկու երրորդն է: