Բաժին. Տնտեսական

Կառավարությունը աշխատանքներ է տանում շաքարավազի շուկայում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ

Հայաստանի կառավարությունը ներդնում է սոցիալապես զգայուն ապրանքատեսակների մասով մեծածախ և մանրածախ առևտրի տարանջատման քաղաքականություն:

Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Գերիշխող դիրք ունեցող այն սուբյեկտները, որոնք զբաղվում են մեծածախ ներմուծմամբ կամ արտադրությամբ, մանրածախ շուկայում չեն կարող մասնակցել, իսկ մասնակցելու պարագայում հստակ խաղի կանոններ ենք սահմանելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ կառավարությունն այս պահին աշխատանքներ է տանում շաքարավազի շուկայում երկրորդ ձեռնարկությունն ունենալու ուղղությամբ:

Share