Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 71,922 տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 24.2%-ով։

Միևնույն ժամանակ, ձավարեղենի արտադրությունը նվազել է  7.8%-ով և կազմել 568.2  տոննա, հացի արտադրությունը կազմել է 156.3 տոննա, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 2.4 %-ով,   հրուշակեղենի արտադրությունը աճել է 11.7%-ով և կազմել 11,474 տոննա, մակարոնեղենի արտադրությունն աճել է 15.6%-ով և կազմել 2,331 տոննա։

Share