Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանը՝ ՌԴ նկատմամբ կիրառված պատժամիջոցների՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության մասին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը անդրադարձավ հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ դեռ ամբողջական վերլուծություններ չկան այդ մասով:

«Բնականաբար, ազդեցություններ կարող են լինել: Դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն, այսինքն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռման տեսակետից: Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք»,-ասաց Մինասյանը:

Share