Բաժին. Տնտեսական

Անշարժ գույքի գործարքները ՀՀ-ում աճել են 22.22%-ով

Հանրապետության մարզերում 2018 թվականի հուլիսին գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի գների աճ՝ նախորդ տարվա նույն ժանակահատվածի համեմատությամբ։ 2018 թ․ հուլիսի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ 13,731 գործարք է իրականացվել, 2017 թ․ նույն ժամանակահատվածում՝ 11,235։ Այս տարի այդ թիվը 2496 գործարքով կամ 22.22%-ով ավելին է։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝  ամենաշատ գործարքներն այս տարի կատարվել են Լոռվա մարզում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 712, այս տարի՝ 1207։ Գործարքների թիվն աճել է 495-ով կամ 69.52%-ով։ Լոռվա մարզին հաջորդում է Արարատի մարզը։ Այստեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 707, իսկ այս տարի՝ 1041 գործարք։ Թիվն աճել է 334-ով կամ 47.24%-ով։ 

Հաջորդն Արագածոտնի մարզն է, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 548, այս տարի՝ 798 գործարք, ինչը նշանակում է, որ թիվն աճել է 250-ով կամ 45.62%-ով։

Արմավիրի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արված գործարքների թիվը 731 է, այս տարի՝ 958։ Գործարքների թիվն աճել է 227-ով կամ 31.05%-ով։ Արմավիրին հաջորդում է Կոտայքի մարզը։ Այստեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 1523, իսկ այս տարի՝ 1862 գործարք, ինչը 339-ով կամ 22.26%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Վայոց ձորի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 230, այս տարի՝ 285 գործարք, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 55-ով կամ 19.30%-ով։

Տավուշի մարզում նախորդ տարվա ցուցանիշը 419 է, իսկ այս տարվա գործարքների թիվը՝ 459, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 40-ով կամ 9.55%-ով։

Ամենաքիչ գործարքները գրանցվել են Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերում։

Գեղարքունիքի մարզում նախորդ տարի կատարվել է 746 գործարք, այս տարի՝ 797, ինչը 51-ով կամ 6.84 %-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։

Շիրակի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 580, այս տարի՝ 588 գործարք, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 8-ով կամ 1.38%-ով։

Սյունիքի մարզում այդ թիվը կազմել է 453, այս տարի՝ 457, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 4-ով կամ 0.88 %-ով։

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին, ապա նախորդ տարի գրանցվել է 4531, իսկ այս տարի՝ 5334 գործարք, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 803-ով կամ 17.72%-ով։

Share