Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 23.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 60,848 հազ․ լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 23.2%-ով։

Միևնույն ժամանակ, բնական հյութերի արտադրությունը կրճատվել է 2.2%-ով և կազմել 6,210 հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 7.2%-ով և կազմել 18,791 հազար լիտր։ Աղբյուրի ջրի արտադրությունը աճել է 8.3%-ով և կազմել 21,698 հազար լիտր։

Share