Բաժին. Տնտեսական

2018թ․ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 9.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,582․4 մլն. հատ սիգարետ։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 9.1%-ով։

Հիշեցնենք, որ 2017թ.-ին սիգարետների արտադրությունն աճել է 19.9%-ով և կազմել 28,476.6 մլն հատ։ 2016թ.-ին սիգարետների արտադրության աճը կազմել է 30%՝ 23,754.4 մլն հատ։ 2015թ․-ի ընթացքում արտադրությունն աճել է 43.1%-ով՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12,774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7,730 մլն, 2012 թվականին՝ 6,155 մլն, 2011 թվականին՝ 3,361 մլն:

Share