Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 0.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,527.3  մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 0.8%-ով։

Միևնույն ժամանակ, ՋԷԿ-երը արտադրել են  1,874.2  մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, որը 11.2%-ով գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը։ ՀԷԿ-երի արտադրությունը աճել է 3․%-ով և կազմել  1,505.8 մլն.կՎտ. ժամ։ Հողմային էլեկտրակայանների  արտադրությունը նվազել է 16.7%-ով։ Ջերմային էլեկտրակայանները արտադրել են 24.9 հազ․ ԳՋ, ինչը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 28.4%-ով։

Share