Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան․ հինգ տնտեսությունների խորը ինտեգրացումը պետք Է կատարելագործվի գլոբալ թրենդների հաշվառմամբ

Եվրասիական տնտեսական միությունն ընթանում Է խորը ինտեգրացման ճանապարհով, և ինտեգրացման այդ մոդելը պետք Է կատարելագործվի համաշխարհային միտումների հաշվառմամբ, որոնցում նկատելի են պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրերը: Այդ մասին, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Վլադիվոստոկում ելույթ ունենալով «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ժամանակակից ինտեգրացիոն օրակարգը. բաց դռների քաղաքականություն, թե պրոտեկցիոնիզմ:

Դասեր ԵԱՏՄ-ի համար» բանավեճի ընթացքում, որը սեպտեմբերի 12-ին տեղի Է ունեցել Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանավեճի մասնակիցները քննարկել են ժամանակակից ինտեգրացիոն օրակարգի վերջին միտումները և Եվրասիական տնտեսական միության գործելակերպը առևտրատնտեսական գործընթացների բնույթի փոփոխման պայմաններում: Մի կողմից՝ այսօր Ասիախաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) և դրա սահմաններից դուրս աճում են հովանավորական տրամադրությունները և սրվում են առևտրական հակամարտությունները, մյուս կողմից՝ պահպանվում Է հանձնառությունը համատեղ տնտեսական զարգացման սկզբունքներին՝ ի հաշիվ տնտեսական ինտեգրացման:

«Այսօր ԱԽՏ-ն գտնվում Է համաշխարհային փոփոխությունների առաջնագծում և բառացիորեն աշխարհի բոլոր տնտեսությունների ուշադրության կենտրոնում, որովհետև այն համաշխարհային տնտեսական աճի հիմնական դրայվերն Է: Այդ թրենդը կպահպանվի նաև առաջիկա տասնամյակում, ուստի տարածաշրջանի հետ համագործակցության ձևերը հետաքրքրություն կներկայացնեն,-նշել Է Տիգրան Սարգսյանը:- ԵԱՏՄ-ն բավականին երիտասարդ միավորում Է: Ակներև Է, որ այն մոդելը, որը մենք որպես հիմք ենք ընդունել, այն Է՝ հինգ տնտեսությունների խորը ինտեգրացումը՝ վերազգային մարմնի ձևավորմամբ, պետք Է կատարելագործվի գլոբալ թրենդների հաշվառմամբ, որպեսզի մեր միավորումը առավելագույն տնտեսական օգուտներ ստանա»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հիշեցրել Է այն հիմնարար փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում աշխարհում, ներառյալ Անդրխաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան գործընկերությունների վերաբերյալ համաձայնագրերի «սառեցումը»: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ընթանում Է ինտեգրացման ճանապարհով, դա Է միության առաքելությունը: «Մենք ձգտում ենք վերացնել արգելքները, բացառումներն ու սահմանափակումները, դրանում ներուժ ենք տեսնում տնտեսական աճի համար, բայց գոյություն ունեն նաև գլոբալ թրենդներ, որոնք չեն կարող չազդել մեր տնտեսությունների վրա»,- նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Share