Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հուլիս ամիսներին մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 3.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 194.4  հազար տոննա պղնձի խտանյութ։ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 20%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 26.9%-ով և կազմել 6,923 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 3.8%-ով և կազմել  6,327 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 2.5%-ով և կազմել 3,857 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 4.1%-ով և կազմել  6,730 տոննա։ Պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 3.2%-ով և կազմել 5,822 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 18,787 տոննա։

Share