Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 1.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,188 մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 1.3%-ով։

Միևնույն ժամանակ, ՋԷԿ-երը արտադրել են  2,215.6  մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, որը 20.9%-ով գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը։ ՀԷԿ-երի արտադրությունը աճել է 0.4․%-ով և կազմել 1,685.7  մլն.կՎտ. ժամ։ Հողմային էլեկտրակայանների  արտադրությունը նվազել է 23.1%-ով։ Ջերմային էլեկտրակայանները արտադրել են 25.9 հազ․ ԳՋ, ինչը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 30.2%-ով։

Share