Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում ուղիղ կտրվածքի տուֆի արտադրությունն աճել է 2.2 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 387.6 հազ. տոննա ապրանքային բետոն։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 57.8%-ով։

Մասնավորապես, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադությունն աճել է 32.7%-ով և կազմել  50,684.3 տոննա։ Բնական քարից երեսպատման սալերի  արտադրությունն աճել է 60.5% և կազմել 25,206.9  տոննա։ Ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալները աճել են 2.2 անգամ և կազմել 33,357.7 տոննա։

Share