Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկան լիարժեք կարող է գործել արդեն 2023 թվականից

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը կարող Է արագացվել եւ լիարժեք գործել արդեն 2023 թվականից, այլ ոչ թե 2025 թվականից, ինչպես նախատեսված Է համաձայնություններով:

Հոկտեմբերի 9-ին այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը՝ ելույթ ունենալով Բելառուսի Էներգետիկական եւ բնապահպանական համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «(ԵԱՏՄ-ի) անդամ պետությունների բարի կամքի դեպքում գազի շուկան կարող Է սկսել գործել ոչ 2025 թվականի հունվարի 1-ից:

Այն կարելի Է մոտեցնել առնվազն 2023 թվականի հունվարի 1-ին: Բայց դրա համար անհրաժեշտ Է ընդունել պայմանագիր, մշակել ակտեր եւ ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի շուկան սկսի գործել»,- ասել Է ԵԱՏՀ-ի դեպարտամենտի ղեկավարը: Շենեցը ճշտել Է, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծում նախատեսող պայմանագրի նախագիծը պետք Է պատրաստ լինի 2021 թվականին, դրա ստորագրումը պլանավորած Է 2022 թվականին: ԵԱՏՀ-ի դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ապագայում «գազի արժեքի ձեւավորման ցուցիչ պետք Է դառնա սակարանային առեւտուրը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share