Բաժին. Տնտեսական

«Եվրասիական շաբաթ» բիզնես համաժողովին մասնակցությունն է հաստատել ավելի քան 2 հազար մասնակից

«Եվրասիական շաբաթ» գործարար համաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ համաժողովին մասնակցությունը հաստատել է ավելի քան 2 հազար մասնակից, 150 խոսնակ, որոնց թվում են նաև փոխվարչապետեր և նախարարներ, պետական ընկերությունների ղեկավարներ, ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովին մասնակցելու համար մասնակիցներ են գրանցվել Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Բելառուսից, Հունգարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից, Ղազախստանից, Կամբոջայից, Ղրղզստանից, Չինաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նիգերիայից, Նիդերլանդներից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Կատարից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Ուկրանիայից:

Եվրասիական տնտեսական միության տարածքում խոշորագույն բիզնես համաժողովը կկայանա Երևանում, հոկտեմբերի 22-24-ը:

Share