Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 8.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է  19,259.7 հազ․ լիտր գարեջուր, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 8․4%-ով։

Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը կրճատվել է 33%-ով և կազմել 2,733.9 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 31.5%-ով և կազմել է 600.3 հազար լիտր։ Գինու արտադրությունը նվազել է 4.6%-ով և կազմել 5,601.3 հազար լիտր, շամպայն գինիների արտադրությունը նվազել է 0.2%-ով և կազմել 358.2 հազար լիտր։

Share