Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 24.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 90,796.8  տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 24.8%-ով։

Միևնույն ժամանակ, ձավարեղենի արտադրությունը նվազել է 9.3%-ով և կազմել 856.4 տոննա, հացի արտադրությունը կազմել է 199.5 տոննա, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 2.4 %-ով, հրուշակեղենի արտադրությունը աճել է 19.2%-ով և կազմել 15,583.7 տոննա, մակարոնեղենի արտադրությունն աճել է 46.5%-ով և կազմել 3,613.2 տոննա։

Share