Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտն աճել է 0.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 101.848 մլրդ դրամ։ 2017թ. հունվար-սեպտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.6%-ով։

Մասնավորապես, ֆիքսված (լարային) հեռախոսակապի ոլորտում հասույթը նվազել է 18.4%-ով և կազմել 7.662 մլրդ դրամ։ Հեռագրային ծառայություններից ստաված հասույթը նվազել է 44.2%-ով և կազմել 9.4 մլն դրամ։ Մալուխային հեռուստատեսության ոլորտում արձանագրվել է 14.8% աճ, իսկ հասույթը՝ 4.421 մլրդ դրամ։ Բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 42.732 մլրդ դրամ՝ անկում 7.8%-ով։ Ինտերնետ հասանելիության ոլորտում արձանագրվել է 11.8% աճ՝ 37.249 մլրդ դրամ։ Արբանյակային հասանելիության (բացառությամբ ինտերնետի) ծառայություններից ստացվել է 21.4 մլն դրամ՝ անկում 0.7%-ով և այլ ծառայություններից ստացվել է 9.753 մլրդ դրամ, աճ՝ 18.3%-ով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share