Բաժին. Տնտեսական

Հայաստանում դրամով վարկերի ծավալն աճել է 37.83%-ով. 2018թ. սեպտեմբեր

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. Սեպտեմբերի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը կազմել է 2,946.2 մլրդ դրամ, ինչը 2017թ. Համանման ցուցանիշից ավել է 451.2 մլրդ դրամով կամ 18.08%-ով։

Վարկային ներդրումների ծավալն աճել է 21.20%-ով և կազմել 2,826.2 մլրդ դրամ։ Մասնավորապես, տարադրամով վարկերի ծավալն աճել է 11.54%-ով և կազմել 1,645.5 մլրդ դրամ, որից երկարաժամկետ՝ 1,369.2 մլրդ դրամ (+10.93%) և կարճաժամկետ՝ 276.3 մլրդ դրամ (+14.67%)։ Դրամով վարկերի ծավալն աճել է 37.83%-ով և կազմել 1,180.7 մլրդ դրամ, որից երկարաժամկետ՝ 996.7 մլրդ դրամ (+37.96%) և կարճաժամկետ՝ 183.9 մլրդ դրամ (+37.14%):

Երկարաձգված վարկերի ծավալը նվազել է 35.75%-ով և կազմել 80.5 մլրդ դրամ, որից երկարաժամկետ՝ 31.4 մլրդ դրամ (-23.79%) և կարճաժամկետ՝ 49.1 մլրդ դրամ (-41.62%): Ժամկետանց վարկեր ծավալն աճել է 4.29%-ով և կազմել 39.5 մլրդ դրամ, որից երկարաժամկետ՝ 24.8 մլրդ դրամ (+2.2%) և կարճաժամկետ՝ 14.7 մլրդ դրամ (+8.02%):

Տրամադրված վարկերի ամբողջ ծավալի 55.85% բաժին է ընկնում տարադրամով վարկերին, 40.07%՝ դրամով վարկերին։ Ժամկետանց վարկերը կազմում են վարկերի ամբողջ ծավալի 1.34%-ը, իսկ երկարաձգվածները՝ 2.73%։

Share