Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 0.5 %-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,776 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները գերազանցել է 0.5%-ով։

Մասնավորապես, ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 1,828 մլն կՎտ ժամ։ ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 22.3%-ով և կազմել 2,509.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 0.3 %-ով և կազմել 1,828 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 23.3%-ով և կազմել 1,433.4  մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները նվազել են 15.4 %-ով  և կազմել 1.1 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանները էլեկտրաէներգիա չեն արտադրել։

Share