Տնտեսական | 15:37 07/11/18

Գինի և կոնյակ արտադրող հայկական 10 ընկերություններ կմասնակցեն ProWine China 2018 ցուցահանդեսին

2018 թվականի նոյեմբերի 13-ից 15-ը Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի կունենա ProWine China 2018 միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը, որտեղ Հայաստանը կներկայացվի միասնական տաղավարով: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ՝ հայկական տաղավարում ներկայացված կլինեն հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող 10 ընկերություններ:

Հայաստանի տաղավարում կներկայացվեն խաղողի տեղական և տեղածին սորտերից պատրաստված  գինիները, մրգային գինիները՝ մասնավորապես նռան գինին, ինչպես նաև խաղողի և այլ մրգերի հումքով պատրաստված թնդեցված ալկոհոյալին այլ խմիչքներ:

Prowine China ցուցահանդեսին այցելում են ավելի քան 15 հազար գնորդներդներ,  ներմուծում և արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ  աշխարհի շուրջ 40 երկրներից: