Բաժին. Տնտեսական

ՎիվաՍել-ՄՏՍ․ Առանց միջնորդավճարի հաշվի վերալիցքավորում՝ «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայփոստ»-ը ուրախ են տեղեկացնել, որ այսուհետև «Հայփոստ»-ի բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշվի վերալիցքավորում, ինչպես նաև վճարել հետվճարային փաթեթների համար՝ առանց միջնորդավճարի: Գումարի փոխանցումը բաժանորդի հաշվեկշռին կատարվում է ակնթարթորեն՝ առցանց եղանակով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել օպերատորի սպասարկման կենտրոններից ցանկացածը: Ընկերության նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքյան էջին:

Share