Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ուղիղ կտրվածքի տուֆի արտադրությունն աճել է 2.2 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 464.6 հազ. տոննա ապրանքային բետոն։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 60.9%-ով։

Մասնավորապես, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադությունն աճել է 32.3%-ով և կազմել 57,422 տոննա։ Բնական քարից երեսպատման սալերի  արտադրությունն աճել է 88.6% և կազմել 30,792.8 տոննա։ Ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալները աճել են 2.2 անգամ և կազմել 39,794.4 տոննա։

Share