Բաժին. Տնտեսական

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է. դեսպանատուն

Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: 

«Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասված է գրառման մեջ:

Share