Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 6.0%-ով

2018թ. հունվար – հոկտեմբեր ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է։

Այսպես, հունվար – հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով, շինարարությունը՝ 6.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 18.5%: Գյուղատնտեսության համախառն արտադրանք նվազել է 8.1%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,408.751 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,308.798 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,426.759 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 719.665 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 288.754 մլրդ ՀՀ դրամ:

Share