Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում բացվելու են հեռուստացույցների, կենցաղային իրերի, տեսքտիլի նոր արտադրություններ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հանրությունը դեկտեմբերի 9-ից հետո պետք է ակնկալի տնտեսական հեղափոխություն: Այդ մասին Փաշինյանը նշեց՝ Երևանում տեղի ունեցող երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Արգածատոնի մարզում հայտարարած 500 մլն դոլարի ներդրումներ ակնկալելու մասին իր հայտարարությանը՝ Փաշինյանը նշեց. «Եթե ամեն ինչ նորմալ լինի, իսկ ամեն ինչ նորմալ կլինի, կտեսնեք ներդրումները: Դրանք ընթացքի մեջ են, մենք աշխատում ենք, որ իրականություն դառնան: Արդեն մի քանի քայլ արվել է, կարծես ամեն ինչ լրջանում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ կենցասղային տեխնիկայի արտադրություն է բացվելու Մերձավանում: «Հույս ունենք, որ հեռուստացույցների և կենցաղային իրերի հայկական բրենդը հաջողություն կունենա: Շիրակում բացվում է տեքստիլի նոր գործարան: Անշարժ գույքի շուկայում աննախադեպ մեծ ակտիվություն է: Այսպես շարունակվելու պարագայում շինարարության, տեսքտիլի և արտադրության ոլորտում նոր վերելք է սկսվելու: Երբ հանքարդյունաբերությունը կբերենք պատշաճ մակարդակի՝ մեր տնտեսություն իսկապես հեղափոխական փուլ է մտնելու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, Հայաստանի քաղաքացիների համար բացվել են տնտեսական գործուեության ընդարձակ հնարավորություններ և իր կոչն այն է, որ քաղաքացիները դրանցից անպայման օգտվեն: «Մյուս տարի կընդունենք Հարկային նոր օրենսգիրքը, որով միկրո, փոքր, միջին և խոշոր բիզնեսի համար կստեղծենք նոր, արդար, հավասար պայմաններ: Ասում ենք՝  հարստացեք և հարստացրեք: Մենք քաջալերելու ենք, որ քաղաքացիները հուսահատության, դատապարտվածության մթնոլորտը հաղթահարեն»,- նշեց նա: 

Share