Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,429 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները գերազանցել է 1.8%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 29.9%-ով և կազմել 2,866.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 0.3 %-ով և կազմել 1,828 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 25.8%-ով և կազմել 1,591.1 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները նվազել են 20%-ով  և կազմել 1.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանները էլեկտրաէներգիա չեն արտադրել։

Share