Բաժին. Տնտեսական

Դեկտեմբերի 5 և 6-ին, ժամը 12։00-ից մինչև 16։00-ը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը կդադարեցվի

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի ճանապարհատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով ս․թ․ դեկտեմբերի 5-ին և 6-ին, ժամը 12։00-ից մինչև 16։00-ը երթևեկությունը կդադարեցվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Share