Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գորգի արտադրությունը աճել է 40.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 20.7 տոննա գորգ, որը 36.2%-ով ավելին է նախորդ տարվա համանման ցուցանիշից։

Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 31.9%-ով և կազմել 8,135 հազար զույգ, տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 5.1%-ով և կազմել 3,494.3 հազար տոննա, բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 3.6 տոննա։

Share