Բաժին. Տնտեսական

Փողոցային ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի. առևտրականներն ուղղորդվում են շուկաներ

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առեւտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար. Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել:

«Առևտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու և իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը:

Խնդրում ենք բոլոր-բոլորի՝ լրատվամիջոցների, գերատեսչությունների, քաղաքացիների աջակցությունը փողոցային առևտրից ազատվելու հարցում»,- գրել է Կարապետյանը:

Share