Բաժին. Տնտեսական

Հակոբ Ավագյանին է հանձնվել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի շնորհակալագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանին է հանձնել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի շնորհակալագիրը, որում, մասնավորապես, ասված է․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը խորին շնորհակալություն է հայտնում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործընթացում ակտիվ մասնակցության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությանն աջակցելու համար։ Մաղթում ենք ամենայն հաջողություն մասնագիտական գործունեության մեջ և ակնկալում հետագա բեղմնավոր և փոխշահավետ համագործակցություն»։

Հանձնելով նամակը, Տիգրան Հարությունյանը նշել է, որ լիազորված է փոխանցել Տիգրան Սարգսյանի շնորհակալությունը, առանձնապես ընդգծելով պարոն Ավագյանի ջանքերը 2018 թվականի աշնանը Երևանում «Եվրասիական շաբաթ» միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում։

Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին և ԵՏՀ-ին՝ Հակոբ Ավագյանը հայտնել է, որ «Եվրասիական շաբաթ» միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Բիզնես Արմենիայի» համակարգված թիմային աշխատանքի արդյունք էր։

Share