Բաժին. Տնտեսական

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2018թ. նախորդ տարվա համեմատ աճել է 11.9 տոկոսով

Անցած տարի Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է 2017թ.  ցուցանիշը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից  2018թ., «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:

2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Share