Բաժին. Տնտեսական

Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 0.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 62,771.9 տոննա միս, ինչը 0.2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.8%-ով և կազմել 10,982.8 տոննա։

Մսի կիսապատրաստուկների արտադրությունը կազմել է 1,080.1  տոննա, ինչը 37.9%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։

Share