Բաժին. Տնտեսական

2018 թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 7.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 413.5 մլն լիտր կաթ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 7.9%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 10.1%-ով և կազմել 19,745.5  տոննա, մածունի արտադրությունն աճել է 21.6%-ով և կազմել 6,870.9 տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 2.6%-ով և կազմել 4,534.8 տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 65․3%-ով և կազմել 1,310.0 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 25.2%-ով և կազմել 12,117.4 հազար լիտր։

Share