Բաժին. Տնտեսական

Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 20.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 119,707.7 տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 20.6%-ով։

Միևնույն ժամանակ, ձավարեղենի արտադրությունն աճել է 12.7%-ով և կազմել  1,175.4  տոննա, հացի արտադրությունը կազմել է 243.1 տոննա, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 2.4 %-ով,   հրուշակեղենի արտադրությունը աճել է 28.8%-ով և կազմել 21,289.9 տոննա, մակարոնեղենի արտադրությունն աճել է 55.3%-ով և կազմել 4,580.2 տոննա։

Share