Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 14.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 22,325.3  հազ․ լիտր գարեջուր, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 14.2%-ով։

Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը կրճատվել է 36.3%-ով և կազմել 3,766.8  հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 32.1%-ով և կազմել է 678.1 հազար լիտր։ Գինու արտադրությունը նվազել է 3.4%-ով և կազմել 7,541.2 հազար լիտր, շամպայն գինիների արտադրությունը նվազել է 13.9%-ով և կազմել 499.9  հազար լիտր։

Share