Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,105.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները գերազանցել է 2.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 27.8%-ով և կազմել 3,179.6  մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 1.6%-ով և կազմել 2,132.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 23.9%-ով և կազմել 1,787.1 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները նվազել են 17.6%-ով  և կազմել 1.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանները էլեկտրաէներգիա չեն արտադրել։

Share