Բաժին. Տնտեսական

2018թ.-ին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 5.8%-ով

2018թ. հունվար – դեկտեմբեր ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.80%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է։

Այսպես, հունվար – դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.3%-ով, շինարարությունը՝ 4.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 18.8%: Գյուղատնտեսության համախառն արտադրանք նվազել է 7.6%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,737.7 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,931.5 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,764.7 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 889.709 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 422.3 մլրդ ՀՀ դրամ:

Share