Բաժին. Տնտեսական

Կառավարության ծրագիր. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ

Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ: Դրանք իրականացվելու են ձեռնարկատիրական մշակույթի զարգացման, նպաստավոր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կայացման, ՓՄՁ-ի կարողու¬թյունների զարգացման ճանապարհով:

Կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող քաղաքացիների հմտությունների զարգացումը և նրանց ծրագրերի իրագործումը՝ գործնական միջանցք ապահովելով նոր գործարար նախաձեռնությունների իրականացման համար: Այդ նպատակով կհամագործակցենք ՓՄՁ-ի հանրության շահերը ներկայացնող հասարակական կառույցների հետ, մասնավորապես` տարածքային ձեռներեցության կենտրոններ ձևավորելու և զարգացնելու միջոցով։

ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրո ձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն։ Կառավարությունը կարևորելու է նաև ՓՄՁ-ի խոշորացման այլ խթանների համակարգի զարգացումը։ Մեծ նշանակություն է տրվելու նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսների հասա-նելիության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը:

Share