Բաժին. Տնտեսական

2018թ.-ին Հայաստանում օղու արտադրությունը նվազել է 31.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ին Հայաստանում արտադրվել է 5,044.1 հազար լիտր օղի, ինչը 2017թ. ցուցանիշից պակաս է 31.1%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի արտադրությունը նվազել է 23.3%-ով և կազմել 806 հազար լիտր։ Գինու արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 8,877.4 հազար լիտր։ Շամպայն գինիների արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 763.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 15.3%-ով և կազմել 23,579.3 հազար լիտր։

Share