Բաժին. Տնտեսական

2019թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով

2019թ. հունվարին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.10%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է։

Այսպես, հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.4%-ով, շինարարությունն աճել է 22.1%-ով, առևտրի շրջանառությունն աճել է՝ 19.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.6%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշն այսուհետ կհրապարակվի եռամսյակը մեկ։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 123,646 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 187,807 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 130,526 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 10,766 մլն ՀՀ դրամ:

Share