Բաժին. Տնտեսական

Ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու որոշումից դժգոհ վարորդները հրաժարվել են երթուղի դուրս գալ

Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի  ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խնդիրն այս պահին կարգավորվում է:

«Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։

Այս պահին խնդիրը կարգավորվում է»,- գրել է Կարապետյանը։

Share