Բաժին. Տնտեսական

ՊԵԿ պատվիրակության աշխատանքային այցը Վրաստան

Քննարկվել են տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՎՀ եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրության ստորագրման և տվյալների փոխանակման տեխնիկական իրագործմանն առնչվող հարցեր: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել արձանագրության բովանդակության շուրջ: Փաստաթուղթը կստորագրվի երկու երկրներում ներպետական ընթացակարգեր անցնելուց հետո:

Ի դեպ, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրություն արդեն իսկ ստորագրված է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության հետ, ընթանում են համապատասխան համակարգի մշակման աշխատանքները:

Հարևան պետությունների մաքսային մարմինների հետ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման շնորհիվ հնարավոր կլինի ստացված նախնական տվյալների հիման վրա կիրառել թիրախային հսկողություն, ինչպես նաև կրճատել մաքսային ընթացակարգերով տրանսպորտային միջոցների և ապրանքների ձևակերպումների ժամանակը՝ մի շարք գործողությունների կրկնողության բացառման շնորհիվ:

Share