Բաժին. Տնտեսական

Աղբանոցներից 339-ը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին

Հայաստանում բրիտանական մի ընկերություն  ուսումնասիրելու է աղբի «մորֆոլոգիական» կառուցվածքը և հաշվարկելու է աղբի քանակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ Հայաստանում առկա է 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

«Այդ աղբանոցները հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ: Մենք պետք է այս ամենը բերենք ստանդարտացմանը և ունենանք փակ աղբավայրեր: Իհարկե, սա շատ ավելի երկար գործընթաց է, քանի որ դեռևս չենք տիրապետում թե աղբի «մորֆոլոգիական» կառուցվածքին և թե քանակին»,- ասաց Պապիկյանը:

Ըստ նախարարի` դրա արդյունքում Կառավարությունը աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին կարող է ներկայացնել իրական պատկերը:

Share