Բաժին. Տնտեսական

2019թ.-ին հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտահանումն աճել է 23.1%-ով

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,011.9 մլն ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 31.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 336․1 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանն արտահանել է 337.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 674 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 23.1%, իսկ ներմուծման ոլորտում՝ 36.8%:

Share