Բաժին. Տնտեսական

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ներմուծված ավտոմեքենաների թիվն աճել է 59.6%-ով

2018թ. արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 67,255 հատ ավտոմեքենա՝ 2017թ. 39,282 հատի և 2016թ. 16,887 հատի համեմատ, համապատասխանաբար աճելով 27,973 հատով (71.2 %) և 50,368 հատով (298%):

2019թ. առաջին եռամսյակում արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 22,426 հատ ավտոմեքենա՝ 2018թ. առաջին եռամսյակի՝ 14,055 հատի համեմատ՝ աճելով 8,371 հատով (59.6 %):

Հատկանշական է, որ մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2019թ. առաջին եռամսյակում կազմել է 432.3 հազ. դրամ։ 2018թ. I կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 675.8 հազ. դրամ, իսկ II կիսամյակում՝ 517.8 հազ. դրամ: Այսինքն՝ 2019 թվականի առաջին եռամսյակում մեկ ավտոմեքենայից գանձումը 2018թ. I կիսամյակի համեմատ պակասել է 56.3%-ով, իսկ II կիսամյակի համեմատ՝ 19.8 տոկոսով: Վերջին տարիներին մեկ մեքենայի դիմաց գանձումների դինամիկան ներկայացվում է ստորև.

Share