Բաժին. Տնտեսական

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի սահմաններով ապրանքների փոխադրման վերաբերյալ համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հարցը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Տեղեկատվությունը փոխանակվելու է միասնական հարթակով: Համաձայնագիրը չի նախատեսում ֆիզիկական անձանց կողմից եւ առաքանիներով փոխադրումների մասին տեղեկությունների փոխանակում»,- ասաց նա:

Share