Տնտեսական | 18:09 15/04/19

Հայկական ԱԷԿ-ի տաղավարն առաջին անգամ նարկայացված է «Ատոմէքսպո-2019» ֆորումին

Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) տաղավարը ներկայացված է «Ատոմէքսպո-2019» XI Միջազգային ֆորումի շրջանակներում մասնագիտացված ցուցահանդեսում, որն անցնում է ապրիլի 15-16 Սոչիի գլխավոր մեդիակենտրոնում։ Տաղավարի այցելուները կարող են ծանոթանալ Հայկական ԱԷԿ-ի պատմությանը, տնտեսությունու դրա նշանակությանը և Հայաստանի ատոմային էներգետիկայի կարևորագույն նախագծի հետ՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականցման նախագծին։

Առ այսօր ՀԱէԿ՝ Հարավային Կովկասում առաջին և միակ ատոմային էլեկտրակայանն է։ ՀԱԷԿ-ը ատոմային բնագավառի պատմության մեջ յուրահատուկ օբյեկտ է․ կայանի 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է 6,5 տարի կոնսերվացված լինելուց հետո։ Այսօր կայանը նոր փուլ է սկսվում՝ կայանի գործունեության ժամկետի երկարաձգումը հնարավոր դարձավ հայ և ռուս մասնագետների շնորհիվ։ Հայաստանը, ունենալով գործող ՀԱԷԿ-ը, մնում է «ատոմային ակումբում» և այդ բնագավառում նրա փորձը մեծ հետաքրուքրթյուն է առաջացնում, այս տարի ՀԱԷԿ-ը նոր ֆորմատով  է ներկայացված։

 «Առաջին անգամ Հայկական ԱԷԿ-ը ներկայացված է Ատոմէքսպո-ին սեփական տաղավարով։ Մենք այստեղ պատմելու բան ունենք, քանի որ մեր կայանի արդիականացման նախագծի շրջանակներում էներգաբլոկի և անվտանգության համակարգերի բաղադրիչների համալիր հետազոտման, ինչպես նաև միջուկային և ճառագայթային անվտանգության խնդիրնրի գնահատման մեծ փորձ է կուտակվել։ Բացի այդ, ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակում կայանում ներդրվում են ամենաառաջատար տեխնոլոգիական լուծումներ։ Համոզված եմ, որ մեր սթենդը կգրավի ֆորումի մասնակիցներին և հյուրերին», - ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ Նա նշեց նաև այսպիսի միջոցառումների կարևորությունը, ընդգծելով, որ ֆորումի շրջանակում կարելի է ոչ միայն կիսվել գործնական փորձով, այլ նաև քննարկել աշխարհում էներգետիկայի զարգացման և բնապահպանական հավասարակշռության պահպանման գլոբալ հարցերը։

Հիշեցնենք, «Ատոմէքսպո 2019» 11-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի շրջանակում առաջին անգամ ցուցադրվել է տարածաշրջանում միակ` հայկական ԱԷԿ-ի ստենդը: ՀԱԷԿ-ում արտադրվում է երկրի Հայաստանում արդյունահանվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը: Կայանը թույլ է տալիս ապահովել երկրի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էներգամատակարարմամբ ու երաշխավորել հայկական էներգոհամակարգի մոտ 400 Մգվտ. գեներացվող հզորությունները:

-----------

Ռոսատոմի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցությունը տարիներ ի վեր հաջողությամբ զարգանում է։ Ռոսատոմի կողմից Հայաստանի տարածքում իրականացվող առանցքային նախագծերից է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը, ինչը արվում է ԱԷԿ-ի աշխատանքը ևս 10 տարով երկարացնելու, ինչպես նաև՝ կայանի անվտանգությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։  Նախագծի բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջին։ Նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ-սերվիսն» է։