Բաժին. Տնտեսական

2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 19․5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 43.4 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018թ.-ի համանման 53.9 հազար տոննա ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 19․5%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն ընկել է 3․4%-ով և կազմել 1,551 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրությունն զիջել է դիրքերը 4․6%-ով և կազմել 1,709 տոննա, ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 46%-ով և կազմել 1,041 տոննա, պողպատյա խողովակեների արտադրությունը նվազել է 14․5%-ով՝ կազմելով 1,399 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 16․6%-ով և կազմել 4,715 տոննա։

Share