Բաժին. Տնտեսական

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ

Հայաստանում արոտավայրերի զգալի մասը չի օգտագործվում: ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ուսումնասիրություն կատարվի պարզելու պատճառները:

«Երբ տարբեր հանդիպումներ ենք ունենում գյուղացիների հետ, նրանք ասում են, որ արոտավայրերի հնարավորությունները սահմանափակ են, որ անասնապահությունը չեն կարողանում զարգացնեն: Ես խնդրեցի վիճակագրություն, և պարզվեց, որ մեր արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ: Պատճառները տարբեր կարող են լինել, միգուցե  ճանապարհների հասանելիությունն է: Լավ կլիներ, որ մեր փորձագիտական հանրությունը ուսումնասիրություն կատարեր այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ, թե գյուղի որ մոդելն է նախընտրելի: Հասկանալ, թե արդյոք գյուղի բոլոր բնակիչները պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ:

Ինչ վերաբերում է գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորմանը, ապա վարչապետը նշեց, որ կոլեկտիվ տնտեսությունների դեպքում սուբսիդիայի չափն ավելի մեծ է, քան անհատների պարագայում, սակայն այստեղ խնդիր կա. Հայաստանում գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ձևավորվման գործընթաց չկա: Ըստ նրա՝ այստեղ նույնպես պետք է հասկանալ, թե ինչու: Այստեղ նա նույնպես կարևորեց փորձագիտական հանրության աջակցությունը:

Share